Չելյաբինսկում փլուզվել է մարդկանցով լի պատշգամբը
Աշխարհ
Չելյաբինսկում փլուզվել է շենքի հինգերորդ հարկի պատշգամբը, երբ դրա վրա մարդիկ կային։ Այս մասին հաղորդում է «Արտակարգ լրատվական գործակալություն» Telegram-ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել Պոբեդա պողոտայում։ Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես է փլուզվում պատշգամբը, որի վրա գտնվում էին երկու մարդ։ Նշվում է, որ հինգերորդ հարկի բնակարանում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։
Արդյունքում, վիրավորներից մեկը ողջ չի մնացել։ Երկրորդ վիրավորը, որը վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
