Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի
Աշխարհ
Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 70-ի, հայտնում է Mehr գործակալությունը։ Տուժածների ցուցակում ավելի քան 1,2 հազար մարդ է։
Շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, պայթյուն է որոտացել երկրի ամենամեծ առևտրային նավահանգստում: Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել անփութության հետևանքով։
Ծառայություններին հաջողվել է մարել հրդեհի տարածքի 90%-ը, սակայն հրդեհաշիջումը բարդանում է ուժեղ քամիների պատճառով, որոնք արդեն իսկ մարված հատվածներում կրկին բռնկվում են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ ուղարկել Իրան՝ հրդեհը մարելու համար։
