Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր Թավաքալյան Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ցավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան 2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Մելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը ԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա 

Բայց շատ օրեր կան առջևում, կսիրեմ էլ ու կսիրվեմ. հերոսացած 19-ամյա Հարութի վերջին բանաստեղծությունը (տեսանյութ)

Հասարակություն

Այս աշնան տերևաթափը շատ ցավոտ էր..․ Մի քիչ շուտ սկսվեց..․ Տերևներ կային՝ դեռ կանաչ էին, ծառից պոկվելու ժամանակը չէր դեռ..․ Սա ամենացավոտ աշունն էր։ Այս անգամ աշունը շա՜տ տխուր էր..․ Այս անգամ տերևաթափը շատ ուրիշ էր. տերևն իր ծառից երկինք բարձրացավ՝ կռվում զոհվեց 19-ամյա Հարութ Հովհաննիսյանը։
«Մեր տան արևն էր Հարութը՝ բոլորին հասնող, օգնող, բոլորիս ժպիտ պարգևող։ Ես ու Հարութս մի տան մեջ ենք մեծացել։ Չնայած այն հանգամանքին, որ հորեղբոր երեխաներ ենք, այնուամենայնիվ, մեր մեջ տարանջատում չի եղել․ հարազատ եղբոր պես է եղել Հարութը։ Հասուն մարդու պես էր մտածում Հարութս։ Մի քայլ անելուց առաջ շատ երկար մտածում էր, իր բոլոր հարցերը կարողանում էր քննարկել իր մայրիկի ու հայրիկի հետ, անգամ խորհուրդներ էր տալիս։ Եղբոր համար իսկական մեծ ԵՂԲԱՅՐ էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարութի մասին պատմում է հորեղբոր աղջիկը՝ Տաթև Հովհաննիսյանը։

Հարութը Վայոց ձորի մարզից էր, տան ավագ որդին։ 4 տարեկանից եղել է Վայքի  «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի, մասնակցել Վայքում կազմակերպված բոլոր միջոցառումներին։ 15-16 տարեկանում Հարութը ջոկատավար է եղել ճամբարում։ Ակտիվ կյանքը չի խանգարել Հարութին լավ սովորել դպրոցում, ունենալ սովորելու ձգտում․ մասնակցել է տարբեր օլիմպիադաների, սեմինար-քննարկումների, «Հայ ասպետ» նախագծին, ունի շատ պատվոգրեր ու հավաստագրեր։

Հարութը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։

«Համալսարանում Ուսանողական խորհրդի անդամ էր, իրեն «КВН-ի Հարութ» կամ «Մարքեթինգի Հարութ» էին անվանում։ Անգամ համալսարանում այս կարճ ամիսների ընթացքում հասցրել էր ձեռք բերել դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքը։ Շատ շուտ էր մտերմանում, հումորի մեծ զգացում ուներ, իր ուրախ տրամադրությամբ վարակում էր բոլորին։ Խնջույքներին սիրում էր պարել, ուրախանալ ու ուրախացնել բոլորին։ Ամեն առիթի ուշադիր էր Հարութս, տոներին, ծնունդներին զանգում էր, շնորհավորում, նվերներ ուղարկում՝ անգամ բանակից։ Սիրում էր լինել տարբերվող»,- պատմում է Տաթևը։

Կյանքով լեցուն Հարութը տաղանդավոր էր ամեն հարցում․ ուներ դերասանական շնորհ, բացի այդ` ստեղծագործում էր։ Անավարտ գիրք ունի գրած․․․ նաև բանաստեղծություններ էր գրում, վերջինը եղել է բանակ զորակոչվելուց 4 օր առաջ։

«Չէր սիրում տրտնջալ, երբեք չի բողոքել, անգամ, պատերազմից։ Միշտ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, շուտով պատերազմը կավարտվի ու կգամ։ Շատ Աստվածահավատ էր, Աղոթագիրք ուներ գրպանում, խաչն էլ միշտ պարանոցին էր»,- ընդգծում է Տաթևը։

Հարութը բանակ էր զորակոչվել հունվարի 21֊ին, անմահացավ ուղիղ ինը ամիս հետո՝ հոկտեմբերի 21֊ին։ Հերոսը կարոտով թողեց բոլորին․ ինն ամիս չէին տեսել իրենց լուսավոր Հարութին․ «Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ամենը, որ մեր զինվորը տուն գա, բայց... անսահման էինք կարոտել բոլորս մեր Հերոսին, բայց չհասցրինք տեսնել»։

Հարութը մարտում միակ զոհված հերոսը չէ, բայց հարազատները կորցրին իրենց Յուրահատուկին ու Ամենաթանկին։

Ուզում եմ ես խոսել քեզ հետ,

Ես, որ երկար սպասել եմ քեզ,

Դու, որ երբեք չես նայել հետ,

Բայց իմացել ես միշտ սիրել…

Սեր չեմ ապրել ես իմ օրում,

Բայց շատ օրեր կան առջևում,

Կսիրեմ էլ ու կսիրվեմ,

Սրտիս վերքը կսպիացնեմ,

Կգտնեմ ես այնպես մեկին,

Որ դարման կլինի սրտիս վերքին,

Կնայեմ ես նրա դեմքին,

Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին։

Ո՛չ կգոռամ, կա՛մ բղավեմ,

Աչքերով իմ ես կսիրեմ…

Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն

Անվանում են դրան վախճան,

Երբ ուզում ես հաղթել մեկին,

Բայց անզոր ես ու լալագին,

Երբ խնդրում ես դու ժամանակ,

Բայց չունես ձայն առհասարակ,

Երբ ուզում ես գրկել կրկին,

Բայց հուշերն են միայն անգին,

Երբ ուզում ես լացել նորից

Ու հետ բերել անհնարին,

Երբ ուզում ես դառնալ արդար,

Դատավոր ես կնքում կյանքին

Եվ այդ պահին հասկանում ես,

Որ էլ չկա, անցավ, գնաց,

Որ դու կայիր ու էլ չկաս,

Որ հասցրիր անցի՛ր, հաղթի՛ր,

Թե ուշացար` մնաս բարով։

Էլ չի լինի նորց նույն,

Առհասրակ, ոչ մի նույնը

Էլ բան չկա, որ կրկնվի,

Արդեն ուրիշ է աշխարհը հին,

Մենակ դու ես, որ նույն բանն ես

Այդ էլ միայն ֆիզիկապես։ 

Հերոսացած Հարութ Հովհաննիսյանի վերջին բանաստեղծությունը։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple-ն իր արտադրությունը տեղափոխում է Միացյալ Նահանգներ. Թրամփ Հակակառավարական բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցելու համար դուրս մնացի ՀՀ առաջնությունները սպասարկող մրցավարների ցուցակից. Արթուր ԹավաքալյանԱՄՆ-ը բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125 տոկոս Ավելի քան 2300 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Պենտագոնի ղեկավարը Չինաստանին մեղադրել է գլոբալ ռազմական նկրտումների մեջԹրամփը կասեցրել է ավելի քան 75 երկրի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՑավում եմ, որ այսօր նա ապաշխարելու փոխարեն ատելություն է տարածում մեր հայրենակիցների մեջ․ Անուշ Պողոսյան2026-ին Նիկոլ Փաշինյանին սպասում է Գյումրու սցենարը (տեսանյութ) ԱՄՆ-ը կարող է պահանջել ԵՄ-ից՝ վերսկսել ռուսական գազի գնումները. ԶԼՄ-ներԵվրամիությունը հաստատել է ԱՄՆ-ի նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերը ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունըԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալը մանրամասներ է հայտնել ՀՀ-Իրան համատեղ զորավարժությունների վերաբերյալ «ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն»․ ՔՊ-ականը՝ Արցախի մասին Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը չի խանգարի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ինՄելիքբեկյա'ն, հեռացի'ր. «FFA mafia». երկրպագուների նոր ակցիան` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով (տեսանյութ) Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունըՉինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84% ԵԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց օլիմպիական չեմպիոնին եւ նվաճեց արծաթե մեդալ Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետներիԱԳՆ գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը Վայքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արսեն Զախարյանի գործակալ. Ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղա ԵՄ-ն և Ուկրաինան Բրյուսելում հինգ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել Թուրքիան բաժանվել է երկու մասի. Էրդողանին «ծանր կյանք» է սպասվում (տեսանյութ) Ուժեղ քամու հետևանքով Գայի պողոտայում ծառը կոտրվել, ընկել է մեքենաների վրա 2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով Ինչ են քննարկել Լավրովն ու Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչՄիայնակ տարեց կնոջ տուն խուզարկության եկած իրավապահները կոտրել են դուռը․ Մելիքյան (տեսանյութ) Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի Ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա տուժած«Ավելացվել է գիշերային պարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանին»․ ԵՄ դիտորդական առաքելություն «Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է ՀՖՖ նախագահին (տեսանյութ)«Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին
Ամենադիտված