«Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար «Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞ «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին «Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը Այս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում 

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Քաղաքական

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք ապրում ենք մեր ազգի համար ամենածանր ժամանակաշրջանը՝ պատերազմ և խայտառակ կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և վիրավորներ, ջախջախված ճակատագրեր և սգացող ընտանիքներ, ում հետ այդ ցավը կիսում ենք նաև մենք և մեր ամբողջ հայ ազգը։ Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում խորը քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի՝

հասարակության մեջ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման,

սև-սպիտակի բաժանման,

ոչ պրոֆեսիոնալ կառավարման,

երկար տարիների անվերջ բացթողումների,

համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։

Հավատացնում եմ ձեզ, որ բացասական երևույթների ցանկը կարող եմ դեռ շատ երկար թվարկել։ Ե՞վ․․․ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող, ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով միլիոնատեր դարձած ստահակները։ Մենք այլևս չունենք ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ դրա իրավունքը։

Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական, և այդ հրամայականը ունի մեկ անուն՝ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուրեք։ Սիրելի՛ հայեր, մենք միայն դրան ենք արժանի, և միասին դա իրականացնելու ենք։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մի քանի շատ պարզ գործողություններ։ Մենք պետք է մեր հայրենիքում վերականգնենք միասնականության, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Պետք է այլևս թույլ չտանք օտար ուժերին պառակտել մեզ։ Պետք է վերաիմաստավորենք ազգային և հոգևոր արժեքները և մեր սերը Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և մասնագիտությամբ՝ իր լուման ներդնելով երկրի զարգացման մեջ։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե՛, առաջնայինը՝ Ռուսաստանի Դաշնության։

Մենք միասին բացելու ենք մեր երկրի պատմության նոր էջը, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով և հաջողություններով, որտեղ մենք միասին ենք կերտելու մեր ժողովրդի բարեկեցությունը և միասին ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում տիրող ծանր իրավիճակը և այն միահամուռ ուժերով դեպի դրականը փոխելու իմ բացարձակ համոզվածությունը ինձ ուղղորդել են ինձ համար չափազանց կարևոր և պատասխանատու այս որոշման կայացմանը։  Այն է՝ ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, ովքեր մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել, և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը։ Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար։ Մենք մեր թիմով անելու ենք ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի մեր ժողովուրդը ապրի ավելի լավ։ Բայց մենք դա անելու ենք ձեզ հետ միասին, որովհետև գործնականում կարող ենք իրական հաջողություն գրանցել միմիայն համատեղ աշխատանքի և նվիրվածության պայմաններում։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ և ոչ պոպուլյար լինի, դուք դա իմանալու եք մեզանից, և նման բացարձակ փոխվստահության մթնոլորտում մենք միասին ենք հաղթահարելու ամենադժվար փորձությունները։ Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու մեր հայրենիքի զարգացման գործընթացում։

Հենց սա՛ է մեր հաջողության ամենակարևոր երաշխիքներից մեկը։ Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ հետ կիսվեցի մեր թիմի որոշ ծրագրային դրույթներով և տեսլականով, բայց ամբողջական ծրագիրը մենք մշակելու ենք ձեզ հետ միասին՝ մեր մարզային և համայնքային այցելությունների ժամանակ։ Այս մոտեցումը առաջին անգամ է կիրառվելու ՀՀ֊ում, և համոզված եմ, որ մենք միասին դեռ շատ նորարարություններ ենք անելու մեր երկրում։ Եվ ուրեմն, եկեք խոսքից անցնենք գործի։

Ի զե՛ն, սիրելի՛ ժողովուրդ, և Աստված բոլորիս պահապան։

Արտակ Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Իրավունք». Արտակ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար«Հրապարակ». Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին«Հրապարակ». Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր ՊողոսյանըԱյս մթերքները քայքայում են լյարդը Լույս չի լինի Շերը բացահայտել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ իր բոյֆրենդից վրեժ լուծելու համար Ինչի՞ մասին է վկայում ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Գազայի հատվածում երեխաներն ու կանայք թունավորվել են իսրայելցի զինվորականների թողած պահածոներից Ռոնալդուն նշել է կխաղա արդյո՞ք որդու հետ նույն թիմում Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Ռուսաստանը ոչ մեկին չպետք է տեղեկացներ միջին հեռահարության հրթիռի փորձարկումների մասին. Պեսկով Պուտինը կատակ չի անում և, ցավոք, մենք աստիճանաբար գնում ենք դեպի աղետ․ Վուչիչ Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համար Սուրեն Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների խորը պայքար է. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան Մենք վստահ ենք, որ կարող ենք նորից հասնել Չեմպիոնների լիգա․ Մխիթարյան Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտումՆիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հարցազրույց կտա Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ Եթե արել ես, մի ափսոսա. ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է արել Լիոնում կայացել է Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններին նվիրված համաժողովՊարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը Կինը որտե՞ղ, ներքին գործերի նախարար լինելը որտե՞ղ (տեսանյութ)ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Time ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին Իլոն Մասկի լուսանկարն է«Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերա (տեսանյութ) «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին 24 ժամ ջուր չի լինի Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Եկե՞լ է երկիր կառավարի, թե՞ մեզ թալանի (տեսանյութ) ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՀայաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը. Հրաչյա Ռոստոմյան Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է․ Shamshyan Վրաստանում ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները վրաններ են տեղադրել համալսարանի բակում Մենք բաց ենք բանակցությունների համար. Զախարովա Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Քյարամյանը ՊՎԾ պետ չի նշանակվելու, ոչ մի պաշտոն չի ստանալու. 24News Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ
Ամենադիտված