Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներ Ասկերովն ու Գուլիևն արդեն Ադրբեջանում են (լուսանկար)
ԱդրբեջանԱրցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար ցմահ և 22 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանձնվել են Ադրբեջանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք արդեն Բաքվում են:
Նշենք, որ Ադրբեջանն ու հայկական կողմը պայմանավորվել են փոխանակել գերիներին և պատանդներին «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով։
Հիշեցնենք, որ Իլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։