Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան
Հասարակություն
Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես ներառյալ երթուղիները և սակագները։
Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:
«Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունների և մտահոգությունների առնչությամբ ապրիլի 29-ին Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնող մրցույթը հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։
Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։
Որոշվել է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես ներառյալ երթուղիները և սակագները։
Քննարկումները շարունակվում են. միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)