Իրանը համաձայնել է հանդիպել «ԵՄ եռյակի» հետ
Աշխարհ
Իրանը ընդունել է «ԵՄ եռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկը և համաձայնել է հանդիպել նրա ներկայացուցիչների հետ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների սպասվող մեկնարկից մեկ օր առաջ, որոնք նախատեսված են շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, Հռոմում։ Այս մասին այսօր հաղորդել է «Բաղդադ» լրատվական կայքը։
Իրանի արտաքին գործերի նախարարության աղբյուրի խոսքով՝ «Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան խնդրել են Հռոմում ամերիկյան կողմի հետ առաջիկա անուղղակի բանակցություններից առաջ կազմակերպել հանդիպում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ»։ Ինչպես նշել է աղբյուրը, Թեհրանը «հավանություն է տվել այս առաջարկին և տեղեկացրել է «ԵՄ եռյակին», որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ ուրբաթ՝ մայիսի 2-ին, ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների առաջիկա չորրորդ փուլից մեկ օր առաջ»։
Նույն աղբյուրը հաստատել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը «համաձայնության են եկել Օմանի միջնորդությամբ [իրանական] միջուկային դոսիեի վերաբերյալ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն անցկացնել շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, Հռոմում»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ