Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am-ից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Խաչատուրյանը ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2019 թ. հունիսի 11-ին: