Իրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը Նոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Գործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ) Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) 

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի նկատում քաղաքացիներին վիրավորող և պիտակավորող «ռեալ օգտատերերին»

Վերլուծական

Շուրջ երկու օր է` Հայաստանի ԱԱԾ-ն զբաղված է հույժ կարևոր առաքելությամբ՝ ֆեյք բռնելու օպերացիայի շրջանակներում կալանավորվել է 4 անձ, ովքեր մեղադրվում են ֆեյքի միջոցով հանրության որոշակի հատվածի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու, ազգային թշնամանք տարածելու մեջ: Նշենք, որ վիրավորական խոսք ասելով` ԱԱԾ-ն նկատի ունի «ժեխ» բառը:

ԱԱԾ  տվայտանքների ֆոնին տեղին է հիշել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու և հայհոյելու: 

Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գռեհիկ բառապաշարով վիրավորական գրառում էր կատարել սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հասցեին: Կարապետյանը՝ իր խոսքերով` «երկու կոպեկ պետական նպաստի խաթր բարեկեցիկ գոմիկըստաններում ծվարած պորտաբույծ տխմարամիտներին» փորձել էր «հասկացնել», որ իրենց ագրեսիվ ակցիաները երկիրը չեն պաշտպանում: «Իրենց ինֆանտիլ վարքով վնասում են երկրին ու ժողովրդին: Շարունակեք լռվցնել ձեր լագերներում, ու աշխատեք շատ աչքի չնկնել, դա մեզ ավելի շատ օգուտ կտա»,- գրել էր Կարապետյանը: 

Նմանատիպ գրառում էլ խոսնակը արել էր ամիսներ առաջ՝ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հատուկ թերհասների համար! Հայկ և Նաիրի Սարգսյաններն իմ ընկերներն են։ Ու են որ Հայկը խախտել էր պարետի որոշումը (որի համար տուգանվել է) ձեզ իրավունք չի տալիս ավել պակաս հաչալու։ Ձեզ էլ եմ հասկանում ո՞նցա կարելի Սևան գնալ ու հասարակ լողափին ժողովրդի հետ ուրախանալ, առանց հաստավզերի, առանց կոկայինի, առանց մի քանի միլիոն դոլարներ կրվելու։ Ախր շատ հարամ ենք է, ամեն ինչ փոխում ենք։Ապրե'ք ձեր կյանքով ճնճղուկներ»: 

Դրանից հետո էլ պատերազմի ամենաթեժ օրերին պաշտոնյան սպառնում էր գեներալ Վիտալի Բալասանյանին:

Վիրավորական արտահայտություններ էին արվել գեներալ Յուրի Խաչատրյանի որդու հասցեին:

Ընդդիմադիր կուսակցություններին և նրանց աջակիցներին էլ Ավանի փոխթաղապետը անվանել էր ոջիլներ:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 25-ին, իր ֆեյսբուքյան էջով տարածում էր Փաշինյանի աջակիցների՝ սեռական հայհոյանք և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը` ուղղված,  իհարկե, Փաշինյանի ընդդիմախոսներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վիրավորում էր ԶԼՄ ներկայացուցիչներին` հայտարարելով, որ եթե նրանք քննադատում են իշխանություններին` նշանակում է` սնվում են ինչ-որ մեկի գրպանից: Սա այն դեպքում, երբ Բաղդասարյանն ինքն էլ ժամանակին զբաղվել է լրագրությամբ, իսկ լրագրողական համայնքը հեղափոխության օրերին ամենայն փութաջանությամբ լուսաբանում էր Փաշինյանի և իր թիմակիցների գործողությունները: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ինքապարգևատրման մասին վերջերս հրապարակում արեց «Հետք» պարբերականը, սակայն մարզպետը այն որակեց ապատեղեկատվություն այն դեպքում, երբ դա ապացուցող փաստաթուղը լրատվականին տրամադրել էին մարզպետարանից: Դա էլ քիչ էր, նա վիրավորական արտահայտություն էր արել լրագրողի հասցեին: 

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։

Իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն Իրանում տարածվող նոր տիպի կորոնավիրուսի մասով։ «Վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են այն վիրավորանքների, որոնք թավշյա պաշտոնյաները հասցրել են հասարակության որոշակի շերտերի՝ ինչպես սիրում է նշել ԱԱԾ-ն: ԱԱԾ-ին էլ հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ են պատկան կառույցում շուրջ երկու օր տվայվտում ֆեյքին հայտնաբերելու նպատակով, եթե ձեռքի տակ են հայհոյանքների և սպառնալիքների մեծագույն սիրահարներ՝ վերը բարձր պաշտոնների բազմած ու միանգամայն ռեալ օգտատերերը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի իշխանություն է մեղավոր, որ նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ«Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամովԳործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Ամենադիտված