Տեղեկություններ ունեմ, որ Գլխավոր շտաբն ուզում են ընդգրկել ՊՆ-ի մեջ․ Էդմոն Մարուքյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտնի է իր կարծիքները շատ արագ փոխելու առումով: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով լրագրողի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը մի տարի առաջ կիսանախագահականը ձախողված համակարգ էր համարում, իսկ երեկ ասաց, որ պատրաստ է անցում կատարելու կիսանախագահական համակարգին:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի պատկերացնում, թե ժողովուրդը դուրս կգա և կգնա Սահմանադրական հանրաքվեի միայն նրա համար, որ խորհրդարանական համակարգը դարձնի կիսանախագահական. «Նիկոլ Փաշինյանը, կիսանախագահական համակարգը առաջ քաշեց նրա համար, որվհետև կախվածության մեջ է ընկել իմքայլական պատգամավորներից, ուզում է, որ նրանցից այլևս կախվածություն չունենա և ունենա առաջնային մանդատ: Բայց կիսանախագահականը վատ բան չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Վերջինս նշեց, որ ունի տեղեկություններ՝ «Իմ քայլը» որոշ փոփոխություններ է ուզում մտցնել ԳՇ համակարգում. «Ըստ իմ տեղեկությունների՝ հիմա Սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որ Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ-ի մեջ»,- ընդգծեց պատգամավորը: