Բայրամովն ու Չավուշօղլուն անընդունելի են համարել Բայդենի հայտարարությունը
ԱշխարհԱպրիլի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի միջև:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, նախարար Ջեյհուն Բայրամովը անընդունելի է համարել 1915 թ. իրադարձությունները քաղաքականացնելու որոշ երկրների առաջնորդների փորձերը և շեշտել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին «պատմական փաստերի խեղաթյուրում է»:
Բայրամովը զրուցակցի ուշադրությանը հրավիրել է այն բանի վրա, որ չնայած 100 տարի առաջվա իրադարձությունները ներկայացված են «աղավաղված տեսքով», բայց Խոջալուում 30 տարի առաջ եղած դեպքերին «արդար» գնահատական տալու անկարողությունը կողմնակալության օրինակ է: