Կաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին Ի՞նչ է որոշել Սպերցյանն իր ապագայի վերաբերյալ Ադրբեջանի աղմուկը՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, որոշակի նպատակներ է հետապնդում․ Սուրենյանց Սյունիքում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակել Քաղաքական նպատակով ընդդիմադիրների մեքենաները բերման եք ենթարկում. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել․ Անդրանիկ Քոչարյան Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օսակայի Մաստերս մրցաշարում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը. Ալեքսանդր Ազարյան Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում. Տաթևիկ Հայրապետյան Հերթական զոհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը (տեսանյութ) ԱԱԾ պետը, տիկին դատախազը, ուժայիններն այստեղ են, ու՞ր է ՔՊ-ն. Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանին (տեսանյութ) 

20 հազար դրամի և քաղցրավենիքի դիմաց ծննդկանը հրաժարվել է նորածնից․ մանրամասներ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի բնակչուհու կողմից, բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբույժի կազմակերպմամբ, շահադիտական շարժառիթով, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով իր նորածին երեխայի վաճառքի, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ 2017 թ. մարտի 25-ին Կոտայքի մարզի բնակչուհին ծննդաբերել է արական սեռի երեխա և չունենալով երեխայի կարիքները հոգալու համար բավարար միջոցներ՝ որոշել է կամ փոքրիկին թողնել ծննդատանը, կամ հանձնել մանկատուն:

Բժշկական կենտրոնի նախկին հերթապահ բժիշկ-մանկաբույժը, այս մասին տեղեկանալով, որոշել է կազմակերպել փոքրիկի խնամքի ստանձնումը իր մորաքրոջ աղջկա կողմից, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ծննդկանի հետ:

Ստանալով ծննդկանի համաձայնությունը՝ որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով երեխային ստանձնողի խնամքին հանձնելու շուրջ, հերթապահ բժիշկ-մանկաբույժը կազմակերպել է երեխայի մոր և  իր բարեկամուհու ու նրա ամուսնու հանդիպումը բժշկական կենտրոնում, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամուսինների կողմից նորածին երեխայի խնամքը ստանձնելու նպատակով, երեխայի մորը որոշակի փոխհատուցում տալու պայմանով, ուղղակի դիտավորությամբ երեխայի առք, իսկ մոր կողմից՝ երեխայի վաճառք կատարելու շուրջ, որից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Արմավիրի տարածքային ստորաբաժանումից երեխայի ծննդյան վկայականն ստանալուց հետո ամուսինները մանկաբույժի միջոցով ծննդկանին են փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար և ավելի քան  20.000 ՀՀ դրամ արժողության քաղցրավենիք:

Այնուհետև, երեխայի հայրությունը ճանաչելու նպատակով, բժշկի բարեկամուհու ամուսինը և նորածնի կենսաբանական մայրը միասին գնացել են ՔԿԱԳ Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որտեղ նախազգուշացվելով ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար պատասխանատվության մասին, երեխայի կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, ներկայացրել են «ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմում և ստացել հայրության որոշման մասին պետական վկայական:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով, երեխայի հայրությունն ստանձնած տղամարդուն՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով, վերջինիս կնոջը՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մանկաբույժին՝ 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին Ի՞նչ է որոշել Սպերցյանն իր ապագայի վերաբերյալ Նիկոլաևը ենթարկվել է հրթիռային հարձակման. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվելԱդրբեջանի աղմուկը՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, որոշակի նպատակներ է հետապնդում․ ՍուրենյանցՍյունիքում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակել Քաղաքական նպատակով ընդդիմադիրների մեքենաները բերման եք ենթարկում. Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ)Զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել․ Անդրանիկ Քոչարյան Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օսակայի Մաստերս մրցաշարում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքը» Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը. Ալեքսանդր Ազարյան Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում. Տաթևիկ Հայրապետյան Հերթական զոհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը (տեսանյութ)ԱԱԾ պետը, տիկին դատախազը, ուժայիններն այստեղ են, ու՞ր է ՔՊ-ն. Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանին (տեսանյութ)Պարզվել է Իսակովի պողոտայում դանակահարված տղամարդու ինքնությունը. նա Վաղարշապատից էր ՈՒՂԻՂ․ Շրջայց՝ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունում Բարսեղ Թումանյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի Ձորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար մուրճով սպանել է իր ազգականին Արտոնյալ պայմաններով էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան հոկտեմբերի 15-ի դրությամբ 181 է. ՊԵԿ «Մոսո ջա’ն, ախպոր տղա, ես պատվավոր չեմ, հավերժական քաղաքացի եմ». Արեյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)Գազ չի լինելու․ հասցեներ Էն բոյով քաղաքապետը՝ «Ժոնգ թոնգ» ավտոբուսները առավ, լիքը խնդիրներ կային, ո՞նց տվեցիք տեխբնութագիրը (տեսանյութ)«Հլը մի րոպե, հանգի’ստ». Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)ՄԻՊ-ն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերին «Ինչո՞ւ եք հրատապ կարգով մարդկանց «պատվավոր քաղաքացու» կոչում տալիս», «Դիտողությունը տեղին է» (տեսանյութ)Ադրբեջանը նոր ճնշումներ է գործադրելու, իսկ Փաշինյանի քայլերն ուղղված են իշխանությունը պահելուն. Աբրահամյան «Ազգային առաջընթաց» խմբակցության նոր ղեկավար է ընտրվել․ նոր անդամներ են եկել Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջուր չի լինելու․ հասցեներ Պիտի համառ աշխատել, որպեսզի ՀՀ-ն չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, իրավունքը լինի գերակա. ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց էՕրվա խորհուրդ. հոկտեմբերի 15ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ. ու՞մ են շնորհելու «Պատվավոր քաղաքացի» կոչումՔոչարյան Անդոն դեմ չի եղել Արմեն Խաչատրյանի թեկնածությանը, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ․ «Իրավունք» Աստղագուշակ հոկտեմբերի 15-ի համար«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Լույս չի լինելու Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» ՔՊ-ում՝ ատամները սրած սպասում են. «Հրապարակ»Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Քաղաքապետարանը ձեռքերը լվաց. «Իրավունք» Բրնձողները.... «Փաստ» Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով. «Հրապարակ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»ՔՊ-ին աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկ կարվի. «Հրապարակ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»
Ամենադիտված