Նիկոլաևը ենթարկվել է հրթիռային հարձակման. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
ԱշխարհՌուսական զինված ուժերը հոկտեմբերի 15-ի գիշերը գնդակոծել են ուկրաինական Նիկոլաևը, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
Նա ասել է, որ ռուսական զորքերը գնդակոծել են քաղաքը գիշերը ժամը 02:30-ի սահմաններում՝ իբր S-300 զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռներով: Նիկոլաևի ղեկավար Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել մինչ քաղաքում օդային ռմբակոծության մասին ահազանգ հայտարարելը։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ գնդակոծության հետևանքով՝ վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտ, ռեստորանային համալիր, առևտրի տաղավարներ, բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։ Հրդեհներ են բռնկվել։
Հրթիռակոծության արդյունքում՝ մի կին է զոհվել, 16 մարդ վիրավորվել է։