Ադրբեջանի աղմուկը՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, որոշակի նպատակներ է հետապնդում․ Սուրենյանց
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ՝ խիստ որոշակի նպատակներ է հետապնդում:
Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում ԵՄ անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը: Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը