Սյունիքում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակել
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից 2 անգամ իր բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում արձակել է կրակոցներ: