Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է 2 իրանցի վարորդի (լուսանկարներ)
ՀասարակությունԱդրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է՝ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Ոստիկանությունը նրանցից պահանջում է տուգանք վճարել։
Վարորդներին հաջողվել է միայն հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։
Տեղեկության մասին մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Գորիսի փոխքաղաքապետի հետ, սկակայն, ապարդյուն։