Ուկրաինայում կսկսեն քաղաքացիական անձանց ռազմական պատրաստությունը
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի բոլոր շրջաններում խաղաղ բնակչության համար ռազմական ուսումնական կենտրոններ բացելու մասին։ Այս մասին հայտնում է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի կայքը։
«Ուկրաինայի յուրաքանչյուր մարզում կգործեն քաղաքացիների ազգային դիմադրության նախապատրաստման կենտրոններ»,- ասվում է տեքստում։ Կենտրոնների ղեկավարները կնշանակվեն մարզային խորհուրդների կողմից՝ ռազմական վարչակազմերի առաջարկությունների հիման վրա, իսկ տարածքային պաշտպանության ուժերը կհաստատեն ստանդարտ ուսումնական ծրագիր։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան հայտարարել էր, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կանայք, պետք է ծառայեն բանակում, հակառակ դեպքում նրանք կզրկվեն մի շարք իրավունքներից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)