Կիևը Տոկիոյից մոտ 3 մլրդ դոլար կստանա՝ ՌԴ-ի ակտիվներից ստացված եկամուտների հաշվին
Աշխարհ
Կիևը Տոկիոյից շուրջ 3 միլիարդ դոլար կստանա ERA (Extraordinary Revenue Acceleration) շտապ վարկավորման ծրագրի շրջանակներում՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: Այս մասին իր կայքում հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն և Ուկրաինայում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասաշի Նակագոմեն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Կիևը վարկ կստանա G7 ERA ծրագրի շրջանակներում։ «Համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինային մինչև 471,9 միլիարդ ճապոնական իենի (մոտ 3 միլիարդ դոլար) չափով վարկի տրամադրում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ֆինանսների նախարարությունից հավելել են, որ ֆինանսավորումը նախատեսված է 30 տարով։ Մարչենկոն հայտնել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Ճապոնիան արդեն ավելի քան 8,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)