Թրամփն ընդունել է Մելոնիի հրավերը և կմեկնի Իտալիա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ ապագայում այցելել Իտալիա։ Այս մասին ասվում է ԱՄՆ առաջնորդի և Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ։
«Նախագահ Թրամփն ընդունել է վարչապետ Մելոնիի՝ մոտ ապագայում պաշտոնական այցով Իտալիա այցելելու հրավերը: Դիտարկվում է նաև այդ կապակցությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»,- նշվում է փաստաթղթում։
Ապրիլի 17-ին Մելանին Թրամփին հրավիրել է Իտալիա ՝ մասնակցելու Եվրամիության հետ գագաթնաժողովին: Նա վստահություն է հայտնել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մաքսատուրքերի շուրջ։ Իտալիայի վարչապետը կարծում է, որ Թրամփը և եվրոպական երկրների ղեկավարները պետք է հանդիպեն և անկեղծ խոսեն ամեն ինչի մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ