«Պուտինը զգուշացրել է». ԱՄՆ-ում հայտարարություն են արել Ուկրաինայի վերաբերյալ
Աշխարհ
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը X սոցիալական ցանցում հիշել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկի պատճառները։
«Եկեք պարզ լինենք. Ուկրաինայում հակամարտությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանք է։ Պուտինը տարիներ շարունակ ասում է. մի չափն անցեք, մենք չենք ուզում ՆԱՏՕ-ն մեր սահմաններին, եթե այն հայտնվի մեր սահմանին, պատերազմ կլինի: Սա հայտնի է, չնայած լրատվամիջոցների կողմից դա թաքցնելու փորձերին»- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը , խոսելով ուկրաինական հակամարտության կարգավորման առաջընթացի մասին, ասել էր, որ, իր կարծիքով, ամեն ինչ լավ է ընթանում։ Նա հավելեց, որ այս հարցով նորություններ են սպասվում բավականին շուտով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)