Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին
Աշխարհ
Ռուսաստանն ու Ուկրաինան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջնորդությամբ ապրիլի 19-ին կփոխանակեն գերիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ կփոխանակվեն շուրջ 500 ռուս եւ ուկրաինացի գերիներ, այդ թվում՝ 46 վիրավոր։ Աղբյուրի համաձայն՝ փոխանակմանը կմասնակցեն յուրաքանչյուր կողմից 246 բանտարկյալ։
Ավելի վաղ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր , որ Ռուսաստանն ու Ուկրաինան լայնամասշտաբ համաձայնության են եկել գերեվարված զինվորականների վերաբերյալ։ Կողմերը հազարավոր ծանրոցներ կփոխանակեն գերեվարված մարտիկների հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)