ԱՄՆ-ը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ի՞նչ է հայտնի Վաշինգտոնի նոր առաջարկների մասին
Աշխարհ
Bloomberg-ը հայտնել է , որ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին նոր առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման վերաբերյալ։
Պայմանները ներառում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մեղմացում՝ երկարաժամկետ հրադադարի դեպքում, ռազմական գործողությունների դադարեցման պայմանների ցանկ և օկուպացված տարածքների պահպանում Մոսկվայի համար (չի նշվում՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից փաստացի վերահսկվող տարածքներին, թե ամբողջությամբ Ռուսաստանի մաս դարձած շրջաններին):
Բացի այդ, օրակարգից կհանվեն նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հավակնությունների քննարկումները։ «Առաջարկը փաստացիորեն կսառեցնի պատերազմը»,- ասել են գործակալության աղբյուրները ՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ վկայակոչելով քննարկումների գաղտնի բնույթը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)