Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է մանդատից
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերի»՝ Մհեր Սեդրակյանի որդին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան»Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Հետաքրքրվեցինք, թե որն է մանդատից հրաժարվելու պատճառը, պատգամավորը պատախանեց. «Պատճառը զուտ անձնական խնդիրներն են»:
Նշենք, որ, ըստ դաշինքի նախընտրական ցուցակի հերթականության, Դավիթ Սեդրակյանին հաջորդում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Պարզ չէ նաև արդյոք Առուշանյանը կվերցնի մանդատը, թե կպաշտոնավարի որպես Գորիսի քաղաքապետ: