Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի Արևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Քիմ Քարդաշյանին կողոպտող տղամարդը դատարանում զղջացել է կատարածի համար Ֆլիկը պատասխանել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին Պորտուգալիայում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը (տեսանյութ) Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան Կարևոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության համար. երկու երկրների ազգային գրադարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նա պարզապես պետք է լռեր․ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին Արման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Հայաստանում 

Կապանում, Իջեւանում եւ Ստեփանավանում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Քաղաքական

Հայաստանի 3 քաղաքներում այսօր` նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ 

Այսօր համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքներում։

Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Իշխող ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար, 38-ամյա Արթուր Ճաղարյանը, որը ծնունդով Իջեւանից է։ Նա այդ պաշտոնում է նշանակվել է 2021թ.-ի ապրիլի 8-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Արթուր Ճաղարյանը ՔՊ կուսակցության անդամ է։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն Իջեւանում առաջադրել է ավագանու 56 թեկնածու, նրանցից 19-ը կին է։ ՔՊ-ի ավագանու երկրորդ համարը  Իջեւան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, ցուցակում են նաեւ ավագանու գործող անդամներ, Իջեւան խոշորացված համայնքին մաս կազմող  համայնքների ղեկավարներ։ Նրանք են՝ Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան,  Խաշթառակ, Ներքին Ծաղկավան, Ազատամուտ, Սարիգյուղ եւ Վազաշեն համայնքների ղեկավարները։

ՀՅԴ-ի ավագանու ցուցակը գլխավորում է 37-ամյա Վահան Ղազումյանը։ Նա ծնունդով Իջեւանից է, 2018-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ, անհատ ձեռներեց։ Ղազումյանը ՀՅԴ անդամ է։

Դաշնակցությունն առաջադրել է ավագանու 14 թեկնածու, որոնցից 5-ը կին է։ Ավագանու թեկնածուների ցանկում են Իջեւանի ավագանու գործող անդամներ, կրթական եւ բանկային ոլորտի աշխատողներ, անհատ ձեռներեցներ։

Կապանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է 29-ամյա Դավիթ Դանիելյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնունդով Կապանից է, մասնագիտությամբ՝ նկարիչ, ՔՊ անդամ է, բայց աշխատանքային գործունեությունն այդքան էլ հարուստ չէ. 2017-2018թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատուի պաշտոնում, 2019-2020թթ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնականի եւ 2021թ. հունվար-հունիս՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնականի պաշտոններում։

ՔՊ-ն Կապանում առաջադրել է ավագանու 61 թեկնածու, որոնցից 21-ը կին է։ Ցանկում են մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, բանկային եւ այլ ոլորտի մասնագետներ։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության  ավագանու ցուցակը գլխավորում է 36-ամյա գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որն անկուսակցական է։ Նա ծնունդով Կապանից է։ 2018թ-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը վայելում էր ժողովրդի մեծ մասի վստահությունը, Փարսյանը հաղթել էր Կապանի համայնքի ղեկավարի ընտրություններում։

«Շանթ դաշինք»-ն առաջադրել է ավագանու 70 թեկնածու, որոնցից 23-ը կին է։ Ցուցակում են նաեւ Կապան համայնքի ղեկավարի երեք տեղակալները՝ Մեսրոպ Արզումանյանը, Գոռ Թադեւոսյանը եւ Մարատ Հարությունյանը,  համայնքապետարանի աշխատակիցներ, Կապան խոշորացված համայնքի մաս կազմող Արծվանիկ, Սեւքար, Վարդավանք, Սրաշեն, Օխտար, Տանձավեր, Կաղնուտ, Ներքին Հանդ, Եղեգ, Տավրուս համայնքների վարչական ղեկավարները, կրթական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետներ։

Ստեփանավանում ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

ԲՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որը ԲՀԿ անդամ է։ Նա 2017-2020 թթ-ին եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Ստեփանավան» տեղամասի պետը։ Ղարագոզյանը Ստեփանավանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահն է։ ԲՀԿ–ն Ստեփանավանում առաջադրել է ավագանու 17 թեկնածու, որոնցից 5-ը կին է։

«Հայ ազգային կոնգրեսի» ավագանու ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, որը ՀԱԿ անդամ է։ Նա զբաղվում է գյուղատնտեսությամբ, 2000-2006 թթ. աշխատել է որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ: ՀԱԿ առաջադրված ավագանու թեկնածուները 16-ն է, որոնցից 6-ը՝ կին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու առաջին համարը Ստեփանավանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որը  ՔՊ-անդամ է։ Արմեն Գրիգորյանը 2012-2020 թթ.  աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Ստեփանավանի ծառայությունում՝ որպես ծառայության պետ։  ՔՊ ավագանու առաջադրած թեկնածուները 30-ն են, որոնցից 9-ը՝ կին։

Լերմոնտովո համայնքում, որտեղ ընտրությունները կլինեն մեծամասնական կարգով, ինքնառաջադրվել է երկու թեկանծու։ Մեկը համայնքի գործող ղեկավարն է՝ 64-ամյա անկուսակցական Էդիկ Չախալյանը,  մյուսը՝ Անտառաշեն համայնքի ղեկավար, 67-ամյա անկուսակցական Ռաֆիկ Խառատյանը։
Կոտայքի ասորական Արզնի համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունն է։ Առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից 8-ին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մյուս 6 թեկնածուներն ինքնաառաջադրվել են։ ՔՊ թեկնածուներն են՝ Օնիկ Գևորգյան, Պոլինա Իվանովա, Տոմա Իվանովա, Սուրեն Միխայիլով, Վոլոդյա Խոջոյան, Զայիլ Նադոյան,  Դավիթ Վանյան, Վլադիմիր Սարկիսով: Ինքնաառաջադրվել են՝ Սուսաննա  Ալեքսանովան, Միտյա Բաբախանովը, Ռադիկ Բենիամինովը, Արտաշես Լալայանը, Արտյոմ Յակոբուվը և Վասիլիյ Յակոբուվը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սպահանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել Արտաշատում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի Դուա Լիպան սկանդալի կենտրոնում. մեկ լուսանկար՝ հազարավոր քննադատություններԵվրոպական առաջնորդները հրաժարվել են մայիսի 9-ին մեկնել Կիև․ PoliticoԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Քիմ Քարդաշյանին կողոպտող տղամարդը դատարանում զղջացել է կատարածի համարՖլիկը պատասխանել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ հարցին Պորտուգալիայում ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը (տեսանյութ) Իսպանիայում հայտարարել են, որ էլեկտրացանցերի օպերատորը տեղյակ էր անջատման վտանգի մասինԱրագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան Կարևոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության համար. երկու երկրների ազգային գրադարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆա պարզապես պետք է լռեր․ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ ունեցած վիճաբանության մասին Իրանը համաձայնել է հանդիպել «ԵՄ եռյակի» հետԱրման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը Խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Հայաստանում «Համբալի, ... վրեդ, քեզ մեծ բանի տեղ ես դրել..»․ Ավինյանն արդարացնում է իր թաղապետին (տեսանյութ) Պուտինն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի պատմական հիշողության հարցերով հանձնաժողովՌիհաննան զարմացրել է բոլորին բանանի կերպարովԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը (տեսանյութ) Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհՈւկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջին փուլում․ ԹրամփՉեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Բեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշ 1 զոհ, 2 վիրավոր․ Գորիս-Հարթաշեն ճանապարհին բախվել են Lexus GX 460-ը, Renault-ը և ՎԱԶ 21021-ը Նոր մանրամասներ Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի չիրականացած համագործակցության մասինԵվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինՈւմից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» Բացահայտվել են Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մտադրություններըՄանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ Ուկրաինան նոր պաշտպանության փոխնախարարներ է նշանակելՊուտինի գործողությունները կորոշեն՝ ում կողմից կլինի Թրամփը․ AtlanticՍարսափելի դեպք․ շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱրցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը Ֆինլանդիայի նախագահը Պուտինին կոչ է արել դասեր քաղել իր սխալներիցՄիասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի․ Արագածոտնի մարզպետարանՄեդվեդևը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասինՔննարկում արցախցիների վրանային շտաբում (տեսանյութ) Ինչ չափի վնաս են հասցրել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ԻսպանիայինՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել մաքսատուրքերի ճնշումից (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններինՓի Դիդին ապշեցրել է բոլորին՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին Քաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԼկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ)
Ամենադիտված