Եվրոպական առաջնորդները հրաժարվել են մայիսի 9-ին մեկնել Կիև․ Politico
Աշխարհ
Եվրոպական երկրների առաջնորդները հրաժարվել են մայիսի 9-ին Կիև մեկնել, Ինչպես ավելի վաղ ձգտում էր Ուկրաինայի ղեկավարությունը ՝ ի հակակշիռ Մոսկվայի Հաղթանակի շքերթին: Այս մասին գրում Է Politico թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կմեկնի Ֆրանսիա՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպելու՝ պաշտպանական համաձայնագիր ստորագրելու համար, Մեծ Բրիտանիայի ղեկավար Քիր Սթարմերը կմասնակցի Օսլոյում կայանալիք պաշտպանական գագաթնաժողովին, իսկ Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի պատրաստվում մեկնել Ուկրաինա, մինչև իր կառավարությունը չհաստատվի։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է ընդդիմանալ մայիսի 9-ին Մոսկվայում կայացանալիք «Վլադիմիր Պուտինի շքերթին» և այդ օրը Եվրամիության առաջնորդներին հրավիրել է Կիև: Ուկրաինայում դաշնակիցներին կոչ են արել այդ կերպ ցուցադրել իրենց միասնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)