Ինչու՞ է վտանգավոր քնի մեջ սեքսով զբաղվելը
ԺամանցՍոմնոլոգները՝ բժիշկները, ովքեր մասնագիտորեն զբաղվում են քնի խանգարումներով, սեքսոմնիայի երևույթն անվանում են «sleep related abnormal sexual behaviors» (բառացիորեն թարգմանվում է մոտավորապես «անսովոր սեռական վարքագիծ երազում»): Հենց այս ձևակերպմամբ էլ այս տարի սեքսոմնիան ներառվել է բժշկական տեղեկատուներում։
Կանադական հետազոտության համաձայն՝ տղամարդկանց 11 տոկոսը տառապում է սեքսոմնիայի որևէ ձևով։ Սա չի նշանակում, որ նրանք բոլորը լիարժեք սեքսով են զբաղվել՝ տեսնելով յոթերորդ երազը: Սեքսոմնիայի դրսևորումները համարվում են ինչպես անգիտակից վիճակում ընկերուհուն շոյելը, այնպես էլ ձեռնաշարժությունը, պետինգը և օրալ սեքսը: Իհարկե, այս ամենը լրիվ անջատված վիճակում է լինում։ Սեքսոմնիայի զոհերն իրենց կեսգիշերային արկածների մասին իմանում են միայն հաջորդ առավոտյան՝ ընկերոջ պատմություններից կամ այլ ակնհայտ նշաններից:
«Սեքսոմնիան լունատիզմի ձևերից մեկն է», - ասում է ԱՄՆ-ում Sleep Forensics Associates քնի հետազոտական կենտրոնի առաջատար հետազոտող Մայքլ Քրամեր Բորնմանը: Քնի փուլերի միջև ընկած ժամանակահատվածում ուղեղի որոշ նեյրոններ կարող են «պատահաբար» ակտիվացնել ուղեղի լրացուցիչ հատվածները, օրինակ՝ վերարտադրողական ֆունկցիայի համար պատասխանատուները:
Ավաղ, հույսերը, որ սեքսոմնիան կարող է դիվերսիֆիկացնել սեռական կյանքը, անիրագործելի են: Այս վիճակում սեքսը ներառում է միայն սեռական հարաբերության համար անհրաժեշտ նվազագույնը՝ հպման նվազագույնը, կոնքի շարժումը: Էթիկետի ու նրբակրթության ոչ մի կանոն այս պահին հաստատ չի արթնանա։
Այլ կերպ ասած, սեքսոմնիայով տառապող զուգընկերոջ հետ անկողնում դա ոչ թե դու կլինես՝ խանդավառ և սիրող տղամարդ, որը պահարանում սեքսուալ հնարքների ամբողջական փաթեթով է, այլ քո ներքին քարանձավային մարդը:
«Սեքսոմնիան կարող է վտանգավոր լինել նույնիսկ հաջողակ զույգերի համար. ձեր սեքսուալությունը դուրս կգա վերահսկողությունից, և նուրբ նախախաղի փոխարեն դուք կարող եք բռնաբարության փորձ հիշեցնող մի բան ստանալ», - վախեցնում է Բորնմանը: Բայց միանշանակ կա նաև լավ նորություն. «Սեքսոմնիան կարող է պատահել նաև կանանց մոտ», - ասում է Բորնմանը: «Ըստ առկա տվյալների՝ աղջիկների 4 տոկոսը նման բան է զգացել»։
«Սեքսոմնիայի թիվ մեկ պատճառը ձեր անկողնում գտնվող կինն է: Ենթադրվում է, որ սթրեսը, հոգնածությունը, քնի խանգարումները և որոշ քնաբերներ նպաստող գործոններ են, ասում է Բորնմանը: - Անհնար է ինքնուրույն ազատվել սեքսոմնիայից։ Եթե այն ձեզ անհանգստացնում է, դիմեք սոմնոլոգի. գերադասելի է մեկը, որը մասնագիտացած է նեյրովարքաբանական ասպեկտների վրա»: