Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, վիրավոր կա․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։