ԱՊՀ երկրները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում․ Պուտին
ԱշխարհԱնկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները մեծացնում են համագործակցությունը ահաբեկչության, հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է regnum–ը։
«Համագործակցության երկրները մեծացնում են փոխգործակցությունը ծայրահեղականության, անդրսահմանային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում»,- ասել է նա՝ նշելով, որ ստեղծվել են կապեր իրավապահ մարմինների միջև։
Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ ԱՊՀ երկրները կշարունակեն համագործակցել անվտանգության ամրապնդման ուղղությամբ։