Հայտնաբերվել է Ղազախստանում կործանված ինքնաթիռի «սև արկղը». անձնակազմի անդամներից 3-ը ողջ են
ԱշխարհՈրոնողական խումբը հայտնաբերել է դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված Embraer 190 մարդատար ինքնաթիռի «սև արկղը»։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը։
Պարզվել է, որ անձնակազմի 5 անդամներից 3-ը ողջ են մնացել։ Ընդհանուր՝ մահացել է 38 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի բոլոր հինգ անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։
Դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու օդանավակայանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Չեչնիայի Գրոզնի չվերթ իրականացնող «Ադրբեջանական» ավիաուղիների Embraer 190 մարդատար ինքնաթիռը։ Վթարից առաջ ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։