Սյունիքը նոր մարզպետ կունենա
ՔաղաքականԿառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Այս մասին հարցը ներառված է ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ կնշանակվի Ռոբերտ Ղուկասյանը: Այս հարցը կրկին չզեկուցվողների շարքում է:
Ռոբերտ Ղուկասյանը 2019 թվականից զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը: