Հռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Որոշ հասցեներում լույս չի լինի ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական կազմակերպություններ, դրանք փոխանցվելու են ԿԳՄՍՆ-ին. գիտնական Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը հրաժարական է տվել «Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ) Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակել Փրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը 

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։

Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։

Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։

Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։

Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։

Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։

Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։

Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։

Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հռիփսիմե Հակոբյանը որդու՝ «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում մասնակցության մասին Որոշ հասցեներում լույս չի լինի ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական կազմակերպություններ, դրանք փոխանցվելու են ԿԳՄՍՆ-ին. գիտնական Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը հրաժարական է տվել «Խնդրում եմ՝ ըտենց հարց մի տվեք ինձ, ես եկեղեցի կառուցողի մայր եմ». Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան (տեսանյութ) Ուկրաինայում հակամարտությունների տարածման վտանգը մեծանում է. Չինաստանի արտգործնախարար Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ են արձակելՓրկարարները հայտնաբերել են Սևան քաղաքի հանգստյան տներից մեկի մոտակա անտառում մոլորված քաղաքացուն Գազ չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվել է Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը Այգավան գյուղում՝ այգում՝ ընկույզի ծառի մոտ, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի Անհեթեթություն է, թե իշխանությանը քննադատող ընդդիմադիրները չեն հրավիրվել տաճարի վերաօծմանը. Շարմազանով Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահությանՊալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Բայդենը «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլայի սպանությունն արդար է անվանել Գյումրիում բացվեց Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ցուցահանդեսը Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Այն առումով, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, հակասությունը չի վերացել. Ռուբինյան (տեսանյութ) Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպանությունը Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքը
Ամենադիտված