Նավալնիի շտաբի նախկին համակարգողը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ (լուսանկարներ)
ՌուսաստանՆավալնիի շտաբի նախկին համակարգողը մեղադրվում է մանկապղծության և պոռնոգրաֆիայի արտադրության մեջ. նա սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա երեխայի հետ և տեսանկարահանել այն։ Այս մասին հայտնում է RT -ն իր տելեգրամյան ալիքում։
26-ամյա Անտոն Ժուկովեցը Իրկուտսկում FBK-ի (ծայրահեղական ճանաչված) շտաբի համակարգողն էր։ Ընդդիմադիր գործունեությանը զուգահեռ նա հանդիպել է 15-ամյա Աննային (անունը փոխված է) և նկարահանել նրանց հանդիպումների մանրամասները։ Հետևաբար, երբ առնվազն երեք տեսանյութ ընկավ օպերատիվ աշխատողների ձեռքը, դրանք դարձան և՛ ապացույցներ (սեռական հարաբերություններ անչափահասների հետ), և՛ հանցագործություն (պոռնոարտադրություն):
Ըստ քննիչների՝ սա միակ դեպքը չէ. նրա առգրավված հեռախոսի մեջ մանկական պոռնո են հայտնաբերել և շատ այլ բաներ (օրինակ՝ այս գրառման լուսանկարը), որը կարող է բարդացնել Ժուկովեցու կյանքը առաջիկա 15 տարիներին։