Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
ՀասարակությունԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։