Զանգվածային ձերբակալություններ՝ Ադրբեջանում. զինվորականներին մեղադրում են ՀՀ-ի օգտին լրտեսության մեջ
Ադրբեջան«Թարթառի գործ»-ի շրջանակում Ադրբեջանում քրեական պատասխանատվության է ենթարկվել 17 մարդ:
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից, գրում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ գործով անցնող 12 անձի նկատմամբ ընտրվել է կալանքի որոշում, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում ձերբակալել են գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին, որը ՊՆ գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն էր։
«Թարթառի գործ»-ի շրջանակներում 2016 թվականից Ադրբեջանում բազմաթիվ զինվորականների են ձերբակալել՝ ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ խոշտանգումներ կիրառելու կապակցությամբ։ Բռնությունների ենթարկվող զինծառայողներին մեղադրում էին հայկական կողմի համար լրտեսություն իրականացնելու մեջ։