5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան Սեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքները Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել 

Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հանդես է եկել քարոզով.

«Քույրեր և եղբայրներ, 

Այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կարդացվեց Սուրբ Մարկոսի Ավետարանից մի դրվագ, երբ Հիսուս արձագանքում է իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեական տաճարի պաշտոնյաների հարցադրումներին։ 

Իշխանության մասին հարցադրումները արդիական են եղել բոլոր ժամանակներում։ Հազարամյակներ շարունակ տարբեր մտածողներ՝ իմաստասերներ ու կրոնավորներ, պետական ու ռազմական գործիչներ, դիվանագետներ ու հոգեբաններ փորձել են հասկանալ և բացահայտել իշխանության ձևավորման սկզբունքները, նրա բնույթը և նպատակները։ Նրանք ցանկացել են բացատրել, թե ինչու և ինչպես են հասարակության մեջ առանձին անձեր օժտվում ավելի մեծ իրավասություններով ու հեղինակությամբ, քան ուրիշներ։

Հիսուսի ունեցած իշխանությամբ հետաքրքրվող պաշտոնյաների հետաքրքրասիրությունը, սակայն, ակնհայտորեն ուներ անառողջ ու սադրիչ նպատակադրում։ Մարկոս Ավետարանիչը պատմում է, որ Հիսուս անառարկելի հեղինակությամբ մուտք էր գործել հրեական տաճար և այնտեղից վռնդել վաճառականներին ու վաշխառուներին։ Հիսուսի այս ընդվզումը ուղիղ մարտահրավեր էր դարձել Տաճարի պաշտոնյաների համար, որոնք պատասխանատուներն էին տաճարում ծառայությունների կազմակերպման համար։ Ընկրկելով Հիսուսի հեղինակության առջև և երկյուղ կրելով Նրա շուրջ հավաքված բազմությունից՝ այս պաշտոնյաները փորձում են սադրիչ հարցադրմամբ ընկճել Վարդապետին՝ հարցնելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես կատարում այս և ո՞վ շնորհեց քեզ այդ իշխանությունը»։ Հիսուս, իհարկե, անպատասխան է թողնում պաշտոնյաների սադրիչ հարցադրումը։ Նա արդեն պատասխանել էր այդ հարցին Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով։ Իր քարոզության ընթացքում Հիսուս բազմաթիվ անգամներ օգտագործում է «իշխանություն» բառը։ Նրա ուսուցումներում բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է, որ մարդկանց շնորհում է իշխանություն երկրի վրա։ Այս մասին է խոսում Հիսուս, երբ պատասխանում է Հռոմեական կուսակալ Պիղատոսին, երբ վերջինս սպառնում էր Իրեն․ «Դու, - դիմելով Պիղատոսին ասում է Հիսուս, - դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11)։ Այսպիսով, Հիսուս, այլև՝ Իր աշակերտները ոչ միայն ճանաչում են մարդկային իշխանությունը, այլև քարոզում են հնազանդություն վերջինիս նկատմամբ, ինչպես ձևակերպել է Պողոս Առաքյալը․ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հնազանդվի նրան․ քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի․․․» (Հռոմ․ 13։1)։

Պողոս Առաքյալին երկրորդում է նաև Պետրոս Առաքյալը․

«Ի սեր Տիրոջ, հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին գովելու համար» (Ա Պետ․ 2։13-17)։

Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է․ «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ․ 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ․ 10։8)։ 

 Հետևաբար՝ այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև՝ զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից։

Քույրեր և եղբայրներ, 

Խիստ խորհրդանշական ենք տեսնում, որ Տաճարի վերաօծման առաջին իսկ կիրակի օրը Սուրբ Գրքի ընթերցումները մեզ առաջնորդում են իշխանության գաղափարի շուրջ խորհրդածությունների․ իշխանություն, որով օժտված է նաև այս Սուրբ Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին․ իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից՝ հոգ տանելու համար Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության։ Այդ իշխանությունը նվիրագործված  է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, երբ Աստված Ինքը իջավ երկնքից և սրբագործեց այն վայրը, ուր հենց կառուցվել է Սուրբ Էջմիածնի վերասրբագործյալ այս Մայր Տաճարը։ Սա այն վայրն է, ուր Նոյ Նահապետն առաջին զոհը մատուցեց համաշխարհային ջրհեղեղից հետո։ Սա այն վայրն է, ուր Հայկ Նահապետը զոհասեղանի վրա գոհաբանական աղոթք մատուցեց մեր հայրերի Աստծուն։ Այս վայրո՛ւմ Աստված խոսեց Նոյ ու Հայկ Նահապետների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և մեր սրբազան նախնիների հետ։ Սուրբ Էջմիածինը այսպես է դարձել մեր հոգևոր ու ազգային ինքնության կնիքը, դարավոր վկան մեր գոյության ու հարատևության։ Մեր մատենագիրները պատմում են, որ Էջմիածինը կառուցվեց Արարատ լեռան լանջից բերված ժայռաբեկորներով, և դրա համար էլ Սուրբ Էջմիածինը Արարատացել է ու հավերժացել, դարձել անհաղթահարելի ու անխոցելի։ 

Հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե՝ ի՞նչ իշխանությամբ է գործում Սուրբ Էջմիածինը և Հայոց Եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել Եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։ Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը և Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ 

Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ։

Եկեղեցու առաքելությունը ներառում է հասարակական կյանքի անխտիր բոլոր ոլորտները և բոլոր խնդիրները։ Չկա մի հարց, ուր Եկեղեցին զրկված է իր դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտելու իրավունքից։ Եկեղեցին և եկեղեցականությունը կաշկանդված են միայն ու միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։ 

Եկեղեցին ևս, Հիսուսի նման, չի պատասխանելու Իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե՝ Ի՛նչ իշխանությամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս Սուրբ Տաճարը և այս Սուրբ Տաճարի շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Այս Եկեղեցին Սուրբ է, և այս Եկեղեցով սրբանալու հույս ու շնորհ ենք ստանում նաև մենք՝ ամենքս՝ Քրիստոսի անունով հավաքված հավատացյալներս՝ եկեղեցականներ և աշխարհականներ, մեծեր ու փոքրեր, կանայք և տղամարդիկ, ծերեր և երիտասարդներ։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու  կատարելագործվելու մղումը։

Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ։ 

Թող Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները և անվրդով խաղաղության մեջ պահի մեր երկիրը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ մեր ժողովրդին, այստեղ և ամենուր․ ամեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը
Ամենադիտված