Ադրբեջանում հրաժարվել են հաշմանդամ ճանաչել Ղարաբաղյան պատերազմի վետերանին․ նրան զրկել են թոշակից
ԱդրբեջանԱրդեն 15 ամիս է, ինչ 1992 թվականի դեկտեմբերին Ֆիզուլիի մարտերում ծանր վիրավորում ստացած, Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Աֆիք Բաշիր օղլու Աթաքիշիևը (ծնված 1967 թ.) զրկված է ապրուստի տարրական պայմաններից։
Նա զրկվել է ոչ միայն հաշմանդամության համար նախատեսված թոշակից, այլև նախագահական նպաստից։
Այս մասին Minval.az-ին հայտնել է ինքը՝ Աֆիգ Աթաքիշիևը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ են մշտապես տեղի ունենում և պետության անտարբեր վերաբերմունքից պարբերաբար դժգոհում են ինչպես Ղարաբաղյան առաջին, այնպես էլ վերջին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցները։