Իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT «Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ) «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ակունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛Բրայեն Դոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Շախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ) 

Կրակի դադարեցում, վերադարձ իրենց նախնական դիրքեր, ռազմագերիների ազատ արձակում․ Միրզոյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ է հանդիպել։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները: 

Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝  ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։

Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։

Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։ Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։

Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրա պատերազմին նախորդող շրջանում։

Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։

Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։

Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝ 

      ․Կրակի ամբողջական դադարեցում
      ․Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր
      ․Հայ ռազմագերիների ազատ արձակում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT«Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ)«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինԱկունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ «Եթե քո մասին միայն լավն են խոսում, ուրեմն դու միջակ ես». Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՇախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ)Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄՏարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. ԶելենսկիԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵրևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ)Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 6 Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներինԳազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են ՄատենադարանՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ վաղը՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ.Մելիք-ՇահնազարյանՖրանկոֆոնիայի գագաթաժողովում բանաձեւ են ընդունել. համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացինՄոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում. տեսանյութՖրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Ամենադիտված