Այսօր Պուտինը դարձավ 70 տարեկան․ ինչպե՞ս է մտադիր անցկացնել ծննդյան օրը ՌԴ նախագահը
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ իր 70-ամյակի օրը Պուտինը մտադիր է աշխատել Սանկտ Պետերբուրգում, որտեղ կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
Բացի այդ, նախատեսվում են մի շարք միջազգային հեռախոսազանգեր, հավելել է նա։