Ստիպված ենք վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
ԱդրբեջանԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ վերջին հարցազրույցում պաշտոնական Բաքվին ուղղված հայտարարություններին:
«Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնք հիմնականում նախատեսված էին ներքին լսարանի համար, բացահայտ ենթադրություններ էին և պաշտպանում էին Հայաստանին: Այդ հայտարարություններն անընդունելի են, մենք մերժում ենք Ֆրանսիայի պետության ղեկավարի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի դեմ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունից հայտնել են նաև, որ հաշվի առնելով Ֆրանսիայի անհիմն մեղադրանքներն ու որդեգրած դիրքորոշումը՝ Բաքուն ստիպված է լինելու վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը: