Քույրս չափազանց լավն է նրա համար. Բելլա Հադիդը դեմ է Ջիջիի և Դի Կապրիոյի սիրավեպին
ԼուսանկարներՕգոստոսի վերջին մամուլի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Լեոնարդո Դի Կապրիոյի վրա։ Հոլիվուդյան սրտակերը Կամիլա Մորոնեից բաժանվելուց հետո սկսել է սիրահետել Ջիջի Հադիդին: Սակայն նա չի պատասխանել Լեոյի զգացմունքներին։ Նրանց միջավայրում խոսում են, որ մոդելը պարզապես պատրաստ չէ նոր հարաբերությունների, բայց վստահ են, որ խնդիրը բոլորովին այլ է, գրում է PeopleTalk-ը։
Ինսայդերները պնդում են, որ Բելլան դեմ է Ջիջիի հետ Լեոյի հարաբերություններին: Նա կարծում է, որ Լեոն չի համապատասխանում քրոջը: «Բելլան կարծում է, որ Ջիջին չափազանց լավն է նրա համար: Այն, որ նա, առանց նախկին ընկերուհու մասին մտածելու, սիրահետում է Ջիջիին, դուր չի գալիս նրան։ Նա անհանգստանում է, որ քույրը կարող է ցավ ապրել»,- ասել է աղբյուրը։
«Իրականում Բելլային կարելի է հասկանալ, քանի որ Լեոն իսկապես կասկածելի համբավ ունի։ Համացանցում վաղուց արդեն հստակ վիճակագրություն կա դերասանի անձնական կյանքի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ նա հարաբերությունների մեջ չի մտնում 25 տարեկանից բարձր աղջիկների հետ։ Ի դեպ, Դի Կապրիոն բաժանվել է Կամիլայից 25 տարեկանը լրանալուց հետո»,-գրում է պարբերականը։