Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին 

Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Իրավունք

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններից մեկի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնաթողության գործընթացները։

Տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է համապատասխան իրավական գործիքակազմ, որի միջոցով իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները կարող են իրականացնել փոխադարձ վերահսկողություն՝ բացառապես իրավական մեխանիզմների կիրառմամբ։

Միաժամանակ, մտահոգիչ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման գործընթացի հապաղումը։ Հարկ է նշել, որ 2022թ․ դեկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովը, արձագանքելով ՀՀ սահմանադրական դատարանի դիմումին, ներկայացրել է խորհրդատվական կարծիք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Սակայն, չնայած երկու տարի անց լինելու հանգամանքին, ՀՀ ՍԴ-ը անհասկանալի կերպով կասեցրել է գործի վարույթը և դեռևս չի կայացրել որոշում այս հարցով։ Հատկանշական է, որ այս իրավական անորոշության պայմաններում ՀՀ հակակոռուպցիոն դատարանները շարունակում են քննել նմանատիպ հայցեր և կայացնել վճիռներ՝ առանց ՍԴ-ի կողմից օրենքի սահմանադրականության հարցի վերջնական լուծման։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել լուրջ իրավական հետևանքների և անորոշությունների։

Խիստ մտահոգիչ է նաև որոշ գործերով դատավարությունների ընթացքում քաղաքական ազդեցության հնարավոր դրսևորումները։ Օրինակ, ուշագրավ է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշումը, երբ բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մի շարք դրվագներով ճանաչել է անձին անմեղ, այնուամենայնիվ, պատիժների համակցման արդյունքում վերջնական ազատազրկման ժամկետը պահպանվել է նույնը։ Այս հանգամանքը լուրջ հարցադրումներ է առաջացնում դատական գործընթացի անկախության և անաչառության վերաբերյալ։

Այսպիսով, Կոալիցիան կարծում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ, ինչը կարող է պայմանավորված լինել հետևյալ հանգամանքներով.

1. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինները դեռևս չեն հասել լիարժեք անկախության, այդ թվում ինստիտուցիոնալ և գործառնական։
2. Այս մարմինների ղեկավար պաշտոնները հիմնականում համալրվել են ոչ թե մասնագիտական չափանիշների հիման վրա անցկացվող բաց և թափանցիկ մրցույթների, այլ մրցույթների շղարշի ներքո՝ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում: Ավելին, հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների ընտրության մրցութային խորհուրդներում, որտեղ օրենքով պետք է ներգրավված լինեն անկախ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, օրենքի խախտմամբ ընդգրկվում են փոխկապակցված ՀԿ-ներ: Վերջին նման դեպքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցութային խորհրդի ձևավորումն էր՝ երկու ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության մասով։
3. Մեր դիտարկումներով ամբողջությամբ արդյունավետ և արդարացի չի իրականացվում նաև հակակոռուպցիոն մարմինների համալրումը պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով։
4. Բացակայում են որոշ միջազգային զարգացման գործընկերների կողմից հակակոռուպցիոն ոլորտում ՔՀԿ-ներին տրամադրվող աջակցության արդյունավետության գնահատման օբյեկտիվ մեխանիզմները։
Հատկանշական է, որ կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի առկայության փաստը 2024 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակայնորեն հաստատել է նաև ՀՀ վարչապետը՝ Կառավարության նիստի ընթացքում: Ուշագրավ է նաև, որ համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի տվյալների, 2021-2023թթ․ ընթացքում Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (CPI) ցուցանիշը տատանվել է 46-49 միավորի միջակայքում, ինչը 3.1 միավորով ցածր է համակարգային կոռուպցիայի առկայությունը բացառող 50 միավոր շեմից։ Ըստ միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական հանրության գնահատականների, 50 միավորից ցածր ցուցանիշը վկայում է տվյալ երկրում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Այս փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ:

Կոալիցիան ուշադրություն է հրավիրում հետևյալ խնդրահարույց միտումների վրա՝

1. Մտահոգիչ է որոշ միջազգային կազմակերպությունների կողմից զգալի ֆինանսական միջոցների հատկացումը իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործընթացները հաճախ իրականացվում են ոչ բավարար թափանցիկության և մրցակցային ընթացակարգերի պայմաններում։ Հատկանշական է, որ միլիարդավոր դրամների ֆինանսավորումը դեռևս չի հանգեցրել համակարգային արդյունքների հակակոռուպցիոն ոլորտում, ինչի մասին են վկայում երկրում առկա համակարգային կոռուպցիայի դրսևորումները, Հայաստանի վերջին տարիների կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշները և հակակոռուպցիոն ինստիտուտների անկախության հետ կապված մարտահրավերները։

2. Ուշագրավ է նաև վերոնշյալ կազմակերպությունների, հատկապես հակակոռուպցիոն ոլորտում դիրքավորված ՀԿ-ների, դիրքորոշման բացակայությունը Հակակոռուպցիոն կոմիտեի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոնաթողության կարևորագույն հարցի վերաբերյալ՝ չնայած դեպքից անցած մեկ ամսվա ժամանակահատվածին։

Նաև մտահոգիչ է իշխող քաղաքական ուժի, պետական մարմինների և պետական պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, հակակոռուպցիոն գործիչների և նրանց կողմից ղեկավարվող ՀԿ-ների նկատմամբ դատական հայցերի հարուցումը՝ հանրային համակարգային խնդիրների և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքների մասով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոալիցիայի Կառավարման խորհուրդը վերահաստատում է իր կարծիքը, համաձայն որի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են հետևյալ հիմնարար նախապայմանները.
1. Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կայացում։
2. Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի բոլոր մամինների ղեկավար պաշտոնների համալրում արհեստավարժ, բարեվարք և արժանի կադրերով՝ բացառապես բաց, թափանցիկ, արժանիքահեն և ապաքաղաքական մրցույթների ու ընթացակարգերի միջոցով։
3. Հասարակության շրջանում հակակոռուպցիոն կրթության արմատավորում և հակակոռուպցիոն իրազեկման լայնամասշտաբ արշավների իրականացում։
4. Կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրում։
5. Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխափան մեխանիզմների կիրառում՝ զերծ որևէ քաղաքական միջամտությունից և ընտրողական մոտեցումներից։

Կոալիցիան հայտարարում է նաև, որ հետևելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահի և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգող տեղակալի ընտրության և նշանակման ողջ գործընթացին՝ ապահովելու համար գործընթացի թափանցիկությունը և օրենքին համապատասխանությունը»։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան  50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել
Ամենադիտված