Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․ OCCRP

Աշխարհ

Factor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու մերձավորները հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում։ Այս թեմային անդրադառնում է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP)։

Նշվում է, որ 2022 թվականին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո ընդունված օրենքը պետք է վերացնի բրիտանական գույքի օտարերկրյա սեփականատերերի շուրջ գաղտնիության շղարշը։ Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ Իլհամ Ալիևի դուստրերը Լոնդոնում ունեն վեց շքեղ բնակարան։ Սակայն, թե ով է վերահսկում ևս տասը ակտիվներ, որոնց վրա նախագահական ընտանիքը ծախսել է 160 միլիոն դոլար, հայտնի չէ. դրանք գրանցված են օֆշորներում։

Հավատարմագրային սեփականատերերի մասին տեղեկությունները թաքցվում են հանրությունից: Հյուրանոցը գտնվում է Բրիտանական թանգարանի հարևանությամբ։ Պենտհաուսներ Հայդ պարկի դիմաց։ Առանձնատուն, որը նայում է Հեմփսթեդ Հիթի անտառապատ տարածքին:  2021 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Իլհամ Ալիևի և նրանց շրջապատի հարազատները Լոնդոնում ունեն մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք: Ալիևի ղեկավարման քսան տարիների ընթացքում այդ մարդիկ հսկայական հարստություն են կուտակել, որը ներդրել են ժողովրդավարական աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկում։ Անշարժ գույքը նրանք գրանցել են տասնյակ օֆշորային ընկերությունների անունով։ Վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը մի շարք  բարեփոխումներ է իրականացրել, որպեսզի թույլ չտա աշխարհի հարուստներին և հզորներին թաքնվել օֆշորային կառույցների հետևում:

2022 թվականին ընդունված Տնտեսական հանցագործության դեմ (թափանցիկության և կիրառման) օրենքը պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայում սեփականություն ունեցող բոլոր օտարերկրյա ընկերություններին գրանցել սեփականատերերին օֆշորային բիզնես ռեգիստրում: Ակտիվների սեփականատիրոջը գտնելն այժմ պետք է սահմանափակվի առցանց տվյալների բազայի միջոցով պարզ հարցմամբ: OCCRP-ի լրագրողներն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլի բրիտանական մասնաճյուղի հետազոտողները ուսումնասիրել են 23 օբյեկտների տվյալները, որոնք նախկինում կապում էին Ալիևների և նրանց շրջապատի հետ:  Կապը բացահայտվել է վեց դեպքում. առաջին անգամ փաստվել է, որ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, ուղղակիորեն ունեն վեց շքեղ բնակարան Հայդ պարկի դիմաց գտնվող շենքում։ Սակայն չի հաջողվել տեղեկություններ  գտել տասը գույքի սեփականատերերի մասին, որոնք Ալիևներն ու նրանց շրջապատը գնել են 160 միլիոն դոլարով. առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու քաղաքային տուն, մի քանի բնակարան և պենտհաուս, ինչպես նաև Լոնդոնի կենտրոնում գտնվող վեցհարկանի շենք: Ռեեստրում միայն նշվում է, որ դրանք գրանցված են Մեն կղզում գրանցված թրասթի անունով։ Թրասթները կառույցներ են, որոնք թույլ են տալիս մեկ անձին կառավարել մյուսի ակտիվները: Օտարերկրյա ձեռնարկությունների ռեգիստրում լրագրողները նաև տեղեկություններ են գտել Ալիևների հետ երբևէ կապված առաջին օբյեկտներից մեկի՝ Հայդ պարկի դիմաց գտնվող հինգ հարկանի շենքի մասին: 2015 թվականին OCCRP-ը բացահայտել էր, որ Լեյլա Ալիևան՝ Ադրբեջանի նախագահի դուստրը, եղել է բրիտանական ընկերության տնօրենների թվում, որը շահագործում էր ավելի քան 33 միլիոն դոլար արժողությամբ օբյեկտ: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով բանտարկել էին OCCRP-ի ադրբեջանցի աշխատակիցներից մեկին՝ լրագրող Խադիջա Իսմայիլովային: Նախկինում անշարժ գույքի հետ ընտանիքի կապի միակ վկայությունը կորպորատիվ փաստաթղթի վրա Ալիևայի ստորագրությունն էր։ Շենքի բնակարանները պատկանել էին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություններին։

Այնուամենայնիվ, Տնտեսական հանցագործությունների մասին օրենքը պահանջում էր, որ այս ընկերությունները գրանցեն իրենց սեփականատերերին օֆշորային բիզնեսի ռեգիստրում: Արդյունքում պարզվել է, որ շենքում հինգ բնակարան պատկանում է Լեյլա Ալիևային, ևս մեկը՝ նրա կրտսեր քրոջը՝ Արզուին։ Այս դեպքում բրիտանական բարեփոխումներն օգնել են բացահայտել այդ ակտիվների իրական սեփականատերերին:

Վեց դեպքերում լրագրողները չեն հայտնաբերել կապեր Ալիևների հետ անշարժ գույքի սեփականատեր ընկերությունների կողմից նշված շահառուների միջև։ Այս գույքերը, հավանաբար, վաճառվել են 2021 թվականին OCCRP-ի հետաքննության հրապարակումից հետո: Առեղծված է մնում, թե իրականում ում են պատկանում Լոնդոնի մյուս տասը ակտիվները: Դրանք պատկանում են ութ օֆշորային ընկերությունների։ Նրանցից շատերը օրենքով սահմանված կարգով գրանցել են շահառուների։ Բոլոր ընկերությունները ցուցակագրել են Hollyberry Trustee Limited հավատարմագրային ընկերությունը Մեն կղզում, որի մանրամասները ներկայացված են հետազոտության մեջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված