Բլոգերը զարդ է պատվիրել Չինաստանից և սարսափել ստացված փաթեթը բացելուց հետո
ԱյլԲրիտանացի բլոգերը գնել է իր ուզած զարդը չինական Temu մարքեթփլեյսից և զզվել փաթեթը ստանալուց հետո։ Նրա պատմությամբ կիսվում է New York Post-ը։
Ինֆլյուենսեր Բելլա Մոսկարդինն առցանց խանութից գնել է վզնոց՝ ժանիքի տեսքով կախազարդով։ Գնորդի խոսքով՝ ինքը գրեթե փսխել է փաթեթի պարունակությունը տեսնելուց հետո, քանի որ հասկացել է, որ իր ստացած կախազարդն իրականում պատրաստված է իսկական շան ատամից։ «Զգացվում է, որ դա իսկական ժանիք է: Գրողը տանի», - վրդովվել է նա։
Աղջկա հրապարակումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում և վրդովմունքի փոթորիկ առաջացրել օգտատերերի շրջանում: «Ես վախենում եմ», «Չինաստանը երբեք չի դադարում զարմացնել», «Դա իսկապես իսկական ատամ է», «Մղձավանջ է», «Զզվելի է», - վրդովված գրել են համացանցի օգտատերերը: