Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա
Աշխարհ
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ռուսաստան այցը, գրում է իրանական Mehr գործակալությունը:
Դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և հյուպատոսական հարցեր:
Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների խթանման անհրաժեշտությունը։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել նաև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ վերջին պայմանավորվածությունների շուրջ։
ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին 2025 թվականի սկզբին կայցելի Մոսկվա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում