Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին
ԱշխարհՊեկինը խստորեն բողոքում է Չինաստանի ռազմական զարգացման վերաբերյալ Պենտագոնի զեկույցի դեմ, ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախկինում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը ամերիկյան Կոնգրեսի համար պատրաստած զեկույցում նշել էր, որ Չինաստանը մինչև 2024 թվականի կեսերն ուներ ավելի քան 600 միջուկային մարտագլխիկ, իսկ մինչև 2030 թվականը դրանց թիվը կգերազանցի հազարը։
Պենտագոնի տվյալներով՝ Չինաստանն ակտիվորեն ընդլայնում է իր միջուկային ուժերը՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ ռազմավարական մրցակցության սրման պայմաններում։ Ընդգծվում է, որ Վաշինգտոնը մտադիր է Պեկինի հետ կապի բաց ուղիներ պահպանել, որպեսզի երկու երկրների մրցակցությունը չվերաճի ռազմական հակամարտության։
«Մենք մեր խիստ դժգոհությունն ու խիստ բողոքն ենք հայտնում այս հարցի առնչությամբ»,- ասել է նա։