Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Եթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին 

Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն»․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր «Բանտային օրագրից» ևս մեկ հատված․

«Մեր «Բոլերոն»

12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ շատ արագ՝ այսուհանդերձ գլխի ընկա, որ «Բոլերոն» հնչում է ոչ թե որևէ խցից կամ որևէ խցում, այլ իմ մեջ՝ գիտակցությանս մեջ։ Սկզբում դա ինձ զարմացրեց, դա ինձ անհասկանալի թվաց, հետո հասկացա, որ «Բոլերոն» ինձ ինչ-որ տեղ է հրավիրում, ինչ-որ ճանապարհորդության։ Ու երբ հասկացա՝ ամեն ինչ դասավորվեց մեկ շարքում. պարզ դարձավ, թե ինչու է հնչում «Բոլերոն», և որտեղից է գալիս նրա ձայնը։

2007 թվականի փետրվարի 20-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած առաջին հանրահավաքը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 19-ամյակին։ Հրաշալի, պայծառ եղանակ էր, ու երբ տեխնիկան, բարձրախոսները պատրաստ էին գործարկման, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադիր-անդամ Սամսոն Ղազարյանը մոտեցավ ինձ և մի խտասկավառակ փոխանցեց. «Լավ երաժշտություն է, միացնենք հանրահավաքից առաջ»,– ասաց նա։

Նույնիսկ չհարցրեցի, թե ինչ է. ուղղակի միացրեցի, և Ազատության հրապարակում հնչեց Ռավելի «Բոլերոն». հետո միայն սկսվեց հանրահավաքը։ Դրանից առաջ Երևանում հանրահավաք մեկ էլ 2005-ի նոյեմբերին էր տեղի ունեցել՝ սահմանադրական կեղծված հանրաքվեի օրերին։ 2006-ը Հայաստանի համար քաղաքացիական հուսահատության տարի դարձավ, իսկ «Արմատ» կենտրոնի «պադվալում» քաղաքական նոր ուղեգիծ էր մշակվում, և այդ ուղեգծի հեղինակները կարծում էին, որ «հուսահատությունն էլ է ռեսուրս»։ Անկախ Հայաստանի առաջին սերնդի մի խումբ քաղաքական գործիչներ, որ կանգնած են Երրորդ Հանրապետության ակունքներում՝ անփորձ երիտասարդների հետ մի սեղանի շուրջ նստած, քաղաքացիական պայքարի հույս էին փնտրում հուսահատության մեջ։ Եվ գտան։

2007-ի փետրվարի 3-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Այլընտրանքի» մեծ հիմնադիր ժողովը, որը անցավ տրիումֆի ոգով։ 700 տեղանոց դահլիճում մի քանի հարյուր մարդ էլ ոտքի վրա էր կանգնած։ Այդ օրը մենք մի ուղերձ հղեցինք ներկաներին և մի որոշման եկանք նրանց հետ՝ «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրենքի իշխանություն, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն»։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր. շատ մարդ չէր եկել հանրահավաքի. հազիվ 3-4 հազար։ Ազատության հրապարակում հնչում էր Ռավելի «Բոլերոն», իսկ հարթակում կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, ապագա քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթևոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, որ 2008-ի մարտի 1-ից հետո ավելի քան մեկ տարի անցկացրեց ընդհատակում։
 
Հարթակում էին նաև այժմ արդեն «Ազատության երգերի» հայտնի հեղինակ Մհեր Մանուկյանը, հայտնի հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Հայաստանի քաղաքացիների երեք սերունդ էր ներկայացված հարթակում, և հնչում էր «Բոլերոն»։

Հարթակից բարձր հնչեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր 11 անդամների անունները, և հրապարակը ծափահարեց նրանց։ Մհեր Մանուկյանը ելույթ ունեցավ մի փունջ մանուշակ կրծքին փակցրած. այդ տարի մանուշակները շուտ էին ծաղկել։ Հրանտ Տեր-Աբրահամյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի. հենց այդ օրերին էր, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, և մենք՝ Հրանտի շուրթերով, նրան ասում էինք՝ դու ո՞վ ես, որ մեր Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանես։ Բայց պարզվեց՝ իզուր էինք պաշտպանում Վազգեն Մանուկյանի արժանապատվությունը, պարզվեց՝ նա չունի դրանից։

2007-ի փետրվարի 20-ին հրաշալի եղանակ էր, Ազատության հրապարակում հնչել էր Ռավելի «Բոլերոն», և մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, մի պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ հետևյալի մասին. «Բեսպրեդել կոչվող գազանը այլևս չպետք է տեսնի մեր թիկունքը. նա պետք է տեսնի մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»։

Նվագարկիչից «Բոլերոն» այլևս չէր հնչում, բայց այն հնչում էր օդի մեջ։ Հանրահավաքից հետո երթ սկսեցինք. դուրս եկանք Սայաթ-Նովա փողոց։ Ոստիկանությունը գրոհեց մեզ վրա. նրանք ուզում էին մեր երթը մայթ տեղափոխել. մենք տեղի չտվեցինք. բեսպրեդելը չտեսավ մեր թիկունքը։ Նա տեսավ մեր աչքերը, նա իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ, նա լսեց մեր «Բոլերոն»։ Երթը պսակվեց տրիումֆով, փոքր՝ բայց տրիումֆով։ Սայաթ-Նովա փողոցը մերն էր, այսինքն՝ քաղաքացունը. սա Հայաստանում առաջին երթն էր 2004-ի ապրիլից ի վեր։

2007 թվականի փետրվարի 20-ին մանուշակը արդեն ծաղկել էր, փետրվարի 20-ին գարուն էր արդեն. այդ գարնանը Ազատության հրապարակում հնչեց «Բոլերոն», որը Ռավելինը չէր արդեն, արդեն մերն էր այդ «Բոլերոն»։
Մենք այլևս չունեինք խտասկավառակների, ձայնագրությունների կարիք. մենք շրջում էինք Երևանի փողոցներում և ինքներս, ինքներս հնչեցնում էինք մեր «Բոլերոն»։ Ոմանք ուզում էին հավատալ իրենց տեսածին ու լսածին, ոմանք չէին ուզում հավատալ իրենց տեսածին ու լսածին։ Անկախ սրանից, սակայն, «Բոլերոն» հնչում էր, և դա մեր «Բոլերոն» էր, Ռավելը մեզ համար էր գրել այդ «Բոլերոն»։

«Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը»՝ ասում էինք մենք և հավատում էինք, որ մեր ձայնը հնչում է, ինչպես շեփորը «Բոլերոյի» մեջ։ Արձագանքը չուշացավ, և մեկին գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, գումարվեց մեկ, և ակնհայտ դարձավ, որ հունձն առատ է լինելու, և ժամանակն էր մտածել հնձվորների մասին։ Սակավ էին հնձվորները...
Մեր երթը հասավ 2007 թվականի Մայիսի 9-ին, և Բեսպրեդելը մեզ դարանակալել էր Նալբանդյան 104-ում՝ ԿԳԲի շենքի մոտ։ Բեսպրեդելը հարձակվեց մեզ վրա, բայց նա չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ մեր աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։
 
Բեսպրեդելը լսեց մեր «Բոլերոն»։ Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն», և Երևանի Ազատության հրապարակում հայտնվեց Ազատության առաջին վրանը։ Մեր «Բոլերոն» տարերային ու բազմաձայն դարձավ, բայց արդարացավ մեր հույսը. դիրիժորի վահանակը թափուր չէր այլևս, և մեր ձայնը դարձավ ավելի վստահ և անհամեմատ ուժգին։
Հանդարտ հզորություն ստացավ մեր ընթացքը։ Բեսպրեդելը անզոր կրճտացնում էր ատամները, բեսպրեդելը դարանակալել էր մեզ, այս անգամ՝ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում։ Բայց նա սխալվում էր, նա չտեսավ մեր թիկունքը, նա միայն մեր աչքերը տեսավ և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ... Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր էր հնչում, մեր «Բոլերոն» համակել էր ողջ Հայաստանը։

Բեսպրեդելը մռնչում էր խելագար, արյուն էր տենչում Բեսպրեդելը։ Նա ուզում էր տեսնել մեր թիկունքը, նա չէր ուզում տեսնել մեր աչքերը, որովհետև իր վախճանն էր տեսնում մեր աչքերի մեջ։ Բեսպրեդելը դավեր էր նյութում մեր դեմ, Բեսպրեդելը բոլոր կողմերից հարձակվեց մեզ վրա 2008-ի մարտի 1-ին։

Բայց չտեսավ, նա կրկին չտեսավ մեր թիկունքը, նա տեսավ միայն մեր աչքերը, մեր պսպղուն աչքերը և իր վախճանը՝ մեր աչքերի մեջ։ Մեր «Բոլերոն» ավելի ու ավելի բարձր է հնչում, այլևս անլռելի է մեր «Բոլերոն», և տրիումֆով է պսակվելու մեր «Բոլերոն»։
Բեսպրեդելը չի տեսնելու մեր թիկունքը, Բեսպրեդելը տեսնելու է մեր աչքերը, և մենք տեսնելու ենք մեր Հաղթանակը՝ նրա աչքերի մեջ։ Նա տեսնելու է մեր Հաղթանակը՝ մեր աչքերի մեջ։ Նա տեսնելու է իր վախճանը՝ Հայաստանի մեջ, մենք տոնելու ենք քաղաքացու Հաղթանակը՝ Հայաստանի մեջ։

Անկասելի է մեր «Բոլերոն»։

Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլուխը գրել եմ Մորիս Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո։ Փորձեք ընթերցել «Բոլերոն» միացրած։ Լսեք «Բոլերոն» մինչև վերջ»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքներըԹուրքիան գտել է ՆԱՏՕ-ի մարտական ​​պատրաստվածությունը ամրապնդելու միջոցՓաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է Չինաստանը կոչ է արել վերացնել Վենեսուելայի նկատմամբ բոլոր սահմանափակումներըՆիդեռլանդները հայտարարել են, որ այլևս չեն կարող նոր ռազմական օգնություն տրամադրել ՈւկրաինայինԲարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են (տեսանյութ) Էրդողանը դիմավորել է Թրամփին Անկարայի օդանավակայանումԼեհաստանը 2022 թվականից ի վեր Ուկրաինային է փոխանցել 4,5 միլիարդ դոլարի զենք. Կոսինյակ-Կամիշ Թրամփի ինքնաթիռը վայրէջք կատարեց ԱնկարայումՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ Էրդողանը կարող է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԳրոսի. Ուկրաինայի հարցում աշխատանքային փորձը կօգնի ՄԱԿ-ին երկխոսություն կառուցել Ռուսաստանի հետՌյուտեն ՆԱՏՕ-ն համեմատել է ֆուտբոլային թիմի հետՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի և էներգետիկ օբյեկտներինՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համագործակցության սահմանափակումներըԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ CNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ վատ տրամադրություն ունիԿիևի մերձակայքում հայտնաբերվել է Մոնակոյում տեղի ունեցած ահաբեկչության գործով կասկածյալի մարմինը. «Украинская правда»Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել․Կկալանավորե՞ն Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ) Reuters. ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Եվրոպայում հրթիռների արտադրությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 7-ին190 խրտվիլակ, 3 առյուծ, 1 վագր․ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է (տեսանյութ) CNN. Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից դրդվածՊեսկովը նշել է Ռուսաստանի նախընտրելի կարգավորումը ՈւկրաինայումՌԴ ՊՆ․ Սև ծովում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու կատերվ
Ամենադիտված