56-ամյա Սինդի Քրոուֆորդը լողազգեստով արխիվային լուսանկարներ է հրապարակել
ԼուսանկարներԱմերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը լողազգեստով արխիվային լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում 56-ամյա Սինդի Քրոուֆորդը ներկայացել է սև լողազգեստով:
Նաոմի Քեմփբելը, Էնդի Մաքդաուելը, Փերիս Հիլթոնը և այլ աստղեր մեկնաբանություններում հիացել են Սինդի Քրոուֆորդի արտաքինով։ Նրանց միացել են նաև սուպերմոդելի երկրպագուները։ ««Բոլոր ժամանակների լավագույն մոդելը», «Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Ես միշտ կսիրեմ քեզ»»,-գրել են համացանցի օգտատերերը։
Շատերը նշել են, որ Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 21-ամյա մոդել Կայա Գերբերը, նման է մորը՝ երիտասարդության տարիներին։