Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսլանդիայում վարունգի դեֆիցիտ է սկսվել TikTok–յան թրենդի պատճառով Իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT «Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ) «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ակունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛Բրայեն Դոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին 

Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ. ԱԽ քարտուղար

Արտաքին Քաղաքական

Ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է. «Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը:

Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ,

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Թուրքիայում մեր պատուհանից հայկական դրոշ է կախված. ես հպարտ եմ, որ հայ եմ. Մարիամ Մելիքյան (տեսանյութ) Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ ՍրբազանԻսլանդիայում վարունգի դեֆիցիտ է սկսվել TikTok–յան թրենդի պատճառովԻսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT«Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ)«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինԱկունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ «Եթե քո մասին միայն լավն են խոսում, ուրեմն դու միջակ ես». Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՇախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ)Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄՏարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. ԶելենսկիԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵրևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ)Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 6 Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներինԳազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են ՄատենադարանՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ըստ մասնակիցների, որոնցից մեկը նախկին քննիչ է, հնչել են կրակոցներ «Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի». Սիրուշո Անին հրաժարվեց նկարահանվել իմ նոր ֆիլմում` կտրուկ. Մհեր ՄկրտչյանԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ«Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ». Կարեն Բեքարյան
Ամենադիտված