Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել
ԱշխարհԼեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հրավիրել է կառավարության՝ ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի հրատապ նիստ։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Մյուլերը, հայտնում է «Европейская правда»-ն՝ Polsat News-ին հղումով։
Նիստի գումարման պատճառները չեն հաղորդվում։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա այսօր արձակված հրթիռներից երկուսն ընկել են Լեհաստանի Լյուբլին վոյեվոդության Գրուբեշուվ քաղաքի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին։ Ենթադրվում է, որ դրանք խփվել են ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից։