Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը բալիկի են սպասում
ԼուսանկարներՊավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը բալիկի են սպասում։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է StarHit-ը։
Հրատարակության տվյալներով՝ զույգը երեխա կունենա 2023 թվականի մայիսին։ Հաղորդվում է, որ Բրուտյանը հսկողության տակ է գտնվում են Լապինո կլինիկական հիվանդանոցում, որտեղ դիմում են շոու բիզնեսի շատ աստղեր։
«Զեփյուռի հղիության ժամկետը հիմա 14-15 շաբաթ է՝ չորրորդ ամիսը։ Նա և Պավելն արդեն մի քանի անգամ եկել են մեզ մոտ, միշտ միասին այցելում են բժշկի, ամուսինը շատ է հոգում ապագա մայրիկի մասին, աչքը նրանից չի կտրում»,- ասել են կլինիկայում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանուհու հղիությունն ընթանում է առանց բարդությունների, ուստի օդային ճանապարհորդությունը նրա համար հակացուցված չէ։